Երևան համայնքում տեղական վճարների 2024-ի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծն ընդունվեց՝ 32 կողմ, 3 դեմ ձայնով: «Հանրային ձայն» խմբակցությունը քվորում ապահովեց. «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը: «Հավելյալ արտոնությունների հնարավորությունը հաջորդ նիստին կքննարկենք, բոլոր էն առաջարկները, որոնք հնչեցին՝ վերաբերող կայանատեղիներին, կարմիր գծերին, կիրակի օրն անվճար դարձնելուն, կքննարկենք ու ևս մի նախագիծ կունենանք փետրվարին»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: |