Վաշինգթոնը «կհանձնի» Ուկրաինան: Այս մասին «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է պատմաբան և քաղաքական վերլուծաբան Մեհմեթ Փերինչեքը: Նա նշել է, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի ծրագրերը ձախողվել են: «Մենք մտնում ենք մի շրջան, երբ ԱՄՆ-ն «կհանձնի» Ուկրաինան»,- կարծում է պատմաբանը: Փորձագետն ուշադրություն է դարձրել, որ հունվարի երկրորդ կեսին նախատեսվում է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի երկրների հանդիպում: Փերինչեքը դա «լավ հնարավորություն» է համարել, որից Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և Սիրիան պետք է օգտվեն`«տարածաշրջանն ահաբեկչական կազմավորումներից մաքրելու համար»: |