ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Սա խաբեություն է». Սամվել Մարտիրոսյան
17:24, 26.12.2023 | mamul.am
3902 | 0

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Էկեք մի քանի բան բացատրեմ։
1. Սկսենք նրանից, որ սա խաբեություն ա
2. Նման խաբեությունների մասին հենց ծանրոցների մասին վերջի մի երկու ամսում քանի անգամ զգուշացրել եմ
3. Իսկ հիմա փիլիսոփայական հատվածը։ Էս խաբեությունների անընդհատ փոխվում են։ Մի երկու նախադասություն էս կողմ, մի երկուսը էն կողմ։ Բայց իմաստը միշտ նույնն ա։ Անհասկանալի հղում ա գալիս, օրինակ, մարդու, որ ծանրոց չի սպասում։ Ու արդեն սկզբունքը հասկանալու պարզ է, որ սա խաբեություն է։ Մարդ պետք ա սկսի գաղափարը հասկանալ։ Հակառակ դեպքում, ստացվում ա նենց, որ դուք էս տարի դեղին խնձոր եք կերել։ Գարնանը եթե նույնի կանաչը լինի, չեք ընկնի հարեւանների տներով, տագնապով հարցնելու, թե էս ինչ զուլում կանաչ բան ա։
4. Հիմա էս էլ խնձորի պես ա։ Կոնկրետ մի հատիկ վրա որ ֆիքսվեք, ամեն մի ստացված նամակի դեպքում պետք ա ընկնենք դռնեդուռ։ Բա դա ձեզ պե՞տք է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր