ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Արագածոտնում մոտ 150 ավտոմեքենա չի կարողանում տեղաշարժվել
17:18, 26.12.2023 | mamul.am
3352 | 0

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բքի պատճառով արգելափակվել է և առաջացրել խցանում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ խցանվել է մոտ 150 ավտոմեքենա․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։
Փրկարարները ՃՇՇ և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են խցանված ավտոմեքենաների դուրսբերման աշխատանքներ։ Բնականոն երթևեկությունը կանոնակարգվել է։

Արագածոտնի մարզում մոտ 150 ավտոմեքենա չի կարողանում տեղաշարժվել
Արագածոտնի մարզում մոտ 150 ավտոմեքենա չի կարողանում տեղաշարժվել
Արագածոտնի մարզում մոտ 150 ավտոմեքենա չի կարողանում տեղաշարժվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր