ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
2024-ին ձեռք կբերվի 19-մետրանոց 249, 8,5-մետրանոց՝ 171 ավտոբուս, 71 տրոլեյբուս
18:54, 26.12.2023 | mamul.am
2327 | 1

Երևանի 5-ամյա զարգացման նախագծից բացի՝ քաղաքապետարանը մշակել է նաև Երևանի 1-ամյա զարգացման նախագիծ: Այն Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստին ներկայացրեց քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Հարությունյանը:

«2024 թվականին տրանսպորտի ոլորտում նախատեսվում է իրականացնել մետրոպոլիտենի վագոնների արդիականացում, 249 հատ՝ 19-մետրանոց, և 171 հատ՝ 8,5-մետրանոց նոր ավտոբուսների, 71 նոր տրոլեյբուսների ձեռքբերում, երթևեկության կազմակերպման թվայնացման ծրագրային համակարգի մշակում և ներդրում, 350 լուսացույցների աշխատանքը կանոնակարգելու համար՝ լուսացույցների նոր համակարգերի ներդրում, կանգառասրահների ցուցատախտակների տեղադրում»,- ասաց Մերի Հարությունյանը:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է իրականացնել էլեկտրալիցքավորման 420 կայանի կառուցման ու էլեկտրաբուսների լիցքավորման աշխատանքների կազմակերպում: Կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շուրջ 600 վերելակի փոխարինում, հարթ և թեք տանիքների, ինչպես նաև մուտքերի վերանորոգում:

Նախատեսվում են բակային տարածքների բարեկարգումներ, օրինակ՝ Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է 200 բակային տարածքի վերանորոգում և հիմնանորոգում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր