ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Զալուժնին հայտարարել է, որ Ուկրաինայի բոլոր քաղաքացիները պետք է ծառայեն
19:18, 26.12.2023 | mamul.am
3452 | 0

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, մեկնաբանելով զորահավաքի մասին նոր օրինագիծը, ասել է, որ Ուկրաինայի բոլոր քաղաքացիները պետք է մասնակցեն Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությանը։
Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ իրեն դիմել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ լրացուցիչ 450-500 հազար մարդու մոբիլիզացնելու խնդրանքով։ Երկուշաբթի օրը Ուկրաինայի կառավարությունը մոբիլիզացիայի մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան։ Այն, մասնավորապես, առաջարկում է վերացնել զինվորական ծառայությունը, երրորդ խմբի հաշմանդամների զորահավաքի տարկետումը, պարտավորեցնել զինապարտներին` գրանցվել զորակոչիկի էլեկտրոնային հաշվում, անցնել բուժզննում և ներկայանալ զինկոմիսարիատ` զինվորական հաշվառման կանչվելիս։ Փաստաթուղթը պարտավորեցնում է նաև զինծառայության Փաստաթուղթը պարտավորեցնում է նաև զինապարտներին զինկոմիսարիատ ներկայանալ զորահավաք հայտարարելու օրվանից 60-օրյա ժամկետում կամ դրա շարունակման օրվանից 20-օրյա ժամկետում՝ անկախ ծանուցագիր ստանալուց։ Մոբիլիզացիայի ստորին տարիքային շեմը, ըստ օրինագծի, 27-ից կրճատվում է մինչև 25 տարեկան: «Այս օրենքը հենց հանուն արդարության է, բոլորը պետք է պաշտպանեն Ուկրաինան»,- Զալուժնիի խոսքերն է մեջբերում UNIAN գործակալությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր