ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Քաղաքի բյուջետային հոսքերը կավելանան ու ՔՊ-ականները հնարավորություն կունենան ավելի ճոխ սալյուտ խփելու». Մարության
19:54, 26.12.2023 | mamul.am
1786 | 1

Քաղաքապետարանում ավագանու նիստից հետո իր ճեպազրույցի ժամանակ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանն անդրադարձավ կարմիր գծերի թանկացմանը. «Սկզբունքորեն դեմ չենք կայանման վարձի թանկացմանը, նախկինում էլ դրա մասին խոսել ենք: Բայց ասել ենք` այն ժամանակ, երբ քաղաքում տրանսպորտային հարցը բավարար չափով լուծված կլինի, կարելի կլինի քննարկել կայանման վճարի թանկացման հարցը: Հիմա հարց եմ տալիս` այսօր տրանսպորտի հարցը լուծվա՞ծ է: Տրանսպորտի վարչության պետին` Վազգեն Հարությունյանին եմ դիմում` լավ տիրապետում եք ծրագրին, բազմաթիվ անգամ զրուցել ենք իրար հետ: Արդո՞ք մենք ունենք այն հանրային տրանսպորտը, այն բավարար շարժակազմը, որ մարդիկ չմուծեն 160 հազար դրամ, մեքենաները կայանեն իրենց բակերում ու տրանսպորտով հասնեն Կենտրոն: Պատասխանում եմ` այսօր հանրային տրանսպորտի վիճակը հեռու է բավարար լինելուց: Մենք նույնն էինք ասում նաև, երբ ՀՀԿ-ական քաղաքապետն էր ուզում բարձրացնել տրանսպորտի վճարը: Իրենք ասում են` հոսքերը կկրճատվեն. բացարձակ` ոչ: Ուղղակի հարուստները կայանելու են կարմիր գծերի վրա, իսկ միջին քաղաքացու վիճակն ավելի կծանրանա: Քաղաքի բյուջետային հոսքերը կավելանան ու ՔՊ-ականները հնարավորություն կունենան ավելի ճոխ սալյուտ խփելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր