Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող` արագ շախմատի աշխարհի առաջնության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Լ․ Պետրոսյանը սև խաղաքարերով մրցեց աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ. վերջինը հաղթեց 39-րդ քայլին։ Կարլսենը վաստակել է 2,5 միավոր։ Տիգրան Լ․ Պետրոսյանն ունի 1,5 միավոր։ Ռոբերտ Հովհանիսյանը պարտության մատնեց շվեյցարացի Գաբրիել Գեհվիլերին և վաստակեց 2 միավոր։ Սամվել Տեր-Սահակյանը երրորդ տուրում պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևին և ունի 1,5 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Հայկ Մ․ Մարտիրոսյանը և Մանուել Պետրոսյանը։ Տիգրան Հարությունյանը պարտվեց հնդիկ Պրագնանադհային և ունի 1 միավոր։ Արագ խաղի աշխարհի առաջնությունում կանցկացվի 13 տուր։ |