Ռուսաստանում հետախուզվում է «Մասյանյա» անիմացիոն սերիալի ստեղծող Օլեգ Կուվաևը։ «Вестк» հրատարակությունը երեքշաբթի՝ դեկտեմբերի 26-ին, ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ տվյալների բազայում տեղ գտած համապատասխան տեղեկատվության վրա։ Հոկտեմբերին Կուվաևի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պետության դեմ ուղղված գործունեության հրապարակային կոչերի մեղադրանքով։ Սանկտ Պետերբուրգի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առիթը եղել է «Մասյանյա» սերիալի դրվագը, որտեղ գլխավոր հերոսը ռուս զինվորներին բացատրում է, թե ինչպես պետք է հանձնվել «Ես ուզում եմ ապրել» ուկրաինական նախագծի միջոցով։ Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Օլեգ Կուվաևին ավելացրել է «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում։ Ծաղրանկարիչն այժմ ապրում է Իսրայելում։ |