ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Երևանին փորձում են ներքաշել աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի մեջ». Զախարովա
14:18, 27.12.2023 | mamul.am
3115 | 1

Արևմուտքն անտարբեր է Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի մեջ Երևանին ներքաշելու՝ արտաքին ուժերի փորձերը: Տեսնում ենք նաև, որ Արևմուտքը բացարձակապես անտարբեր է Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Արևմուտքն օգտագործում է հայերի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքները՝ բացառապես սեփական շահերի համար:

Մենք տրամադրված ենք համագործակցության առանցքային ոլորտներում բոլոր նախագծերի հետագա իրականացմանը: Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Զախարովան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր