ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Հայկական շարիաթն է մոտենում, գեշ է ցնցելու». Լևոն Բարսեղյան
21:48, 29.12.2023 | mamul.am
5114 | 2

Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Հայկական շարիաթն է մոտենում, գեշ է ցնցելու:
Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը (ՔՊ) ուզում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով քրեորեն հետապնդելի արարքների դրվագներ պարունակող ֆիլմերը ցուցադրվեն կեսգիշերն անց: Պատկերացրի՞ք: Չէ երևի չպատկերացրիք («Սպարտակ», «Նապոլեոն», «Գլադիատոր», «Պատվի համար», «Քաոս», «300 սպարտացիներ», «Ամադեուս», «Ռեքթայմ», «Մենք ենք, մեր սարերը», «Մուլին Ռուժ», «Պեպո», «Նվագախմբի տղաները», «Զանգեզուր», «Ազատագրում», «Գարնան 17-18-19 ակնթարթ», .... ու այդպես ալամ աշխարհի բոլոր կինոների 99 տոկոսը ... ):
Իհարկե էլի շատ բան է ուզում: Իրեն թվում է, թե ինքն է լինելու ազգի բարոյոհոգեբանական նկարագրի ու բարքերի առաջամարտիկ նորոգողը, տեղյակ չէ, թե քանի պետպաշտոյնա է տառապել նույն ցավով ու բացարձակ սխալ ուղղություններով թունել փորելով: Վերջը պատմությունն ավարտվել է անեկդոտով»:

Աղբյուրը` Լևոն Բարսեղյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր