Այսօր Սաուդյան Արաբիայում նախատեսված էր Թուրքիայի Սուպերգավաթի խաղը «Գալաթասարայի» և «Ֆեներբախչեի» մասնակցությամբ։ Սակայն Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են Աթաթուրքի պատկերով պաստառները, Թուրքիայի օրհներգի կատարումը, իսկ ֆուտբոլիստներին արգելվել է կրել Աթաթուրքի պատկերով շապիկներ։ Արդյունքում երկու թիմերն էլ հանդիպման մեկնարկից մեկ ժամ առաջ չեն ժամանել Էր-Ռիադի մարզադաշտ, թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ «Գալաթասարայի» ղեկավարությունը որոշել է վերադառնալ Թուրքիա։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ֆեներբախչեի ղեկավարությունը նույնպես որոշել է վերադառնալ Թուրքիա։ Հանդիպումը, որը պետք է սկսվեր Երևանի ժամանակով 21:45-ին, չեղարկվել է։ |