ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Ճանապարհային դեպարտամենտ»-ն իրազեկում է երթևեկության փոփոխությունների մասին
20:48, 29.12.2023 | mamul.am
2935 | 0

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացրել է Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ տեղամասերի ուսումնասիրություններ և երթևեկության անվտանգության բարելավման նպատակով պատրաստվել են կմ10+300, կմ12+150, կմ14+660 և կմ16+330 տեղամասերի երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ։

Երթևեկության կազմակերպման նոր սխեմաների համաձայն, նշված տեղամասերում փակվել են հետադարձները՝ փոխարենը առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու և Աբովյանի տրանսպորտային հանգույցներից։ Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում (կմ10+300) տեղադրվել են նաև լուսացույցներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր