ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«2023-ը հայոց նորագույն պատմության ամենաողբերգական ու ամենաամոթալի տարեթիվն էր». Շարմազանով
15:30, 27.12.2023 | mamul.am
1527 | 0

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է տարածել՝ կից գրառմամբ. «2023 թվականը հայոց նորագույն պատմության մեջ ամենաողբերգական ու ամենաամոթալի տարեթիվն էր՝ նույնիսկ 2020-ի համեմատ: 2020-ից հետո Նիկոլի խմբակը բերեց 2 պատերազմ.... Եթե որևէ մեկին կարելի է կեղծ հայրենասիրության մեջ մեղադրել, ապա Հայաստանում ապրող քաղաքացիների մեջ թիվ մեկ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
Ընդդիմադիր Փաշինյանն ասում էր՝ ոչ մի փոխզիջում, վարչապետ Փաշինյանն ասում էր Արցախը Հայաստան է և վերջ, իսկ 2022-ին ասում էր Արցախն Ադրբեջան է և վերջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր