Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել «ՊրեսԿենտրոն» հաղորդաշարին, որը եթեր է հեռարձակվելու այսօր երեկոյան: Հարցազրույցից որոշ հատվածներ են տարածվել. «Երբ լինի միասնականություն, համերաշխություն, հաշտություն, հաջողությունը բոլորի համար նկատելի կլլինի... Եթե համերաշխության, հաշտության համար անհրաժեշտ լինի, որ կուսակցությունները վերանան, ուրեմն պետք է վերանան, որովհետև մենք պետություն ենք կորցնում»,- ասել է Ծառուկյանը: |