ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Իդրամը, IDBank-ը և «Հայորդին»՝ հանուն արցախցի երեխաների 
18:06, 27.12.2023 | mamul.am
2002 | 0

Ինչպես ամեն տարի, Իդրամի և IDBank-ի թիմերը նվերներ են պատրաստում և «գաղտնի ձմեռ պապ» դառնում դրա կարիքն ունեցող երեխաների համար։ Այս տարի երկու ընկերությունները որոշում կայացրին նվերներ հանձնել այն երեխաներին, ում ընտանիքներում արցախյան ցավալի իրադարձությունների արդյունքում զոհեր էին գրանցվել։

Իդրամը, IDBank-ը և «Հայորդին»՝ հանուն արցախցի երեխաների 
Շուրջ 300 երեխայի համար IDBank-ի և Իդրամի աշխատակիցները պատրաստեցին անհատական նվերներ՝ իմանալով միայն երեխայի անունը, սեռն ու տարիքը։
Իդրամը, IDBank-ը և «Հայորդին»՝ հանուն արցախցի երեխաների 

Դեկտեմբերի 25-ին տիկնիկային թատրոնի ամբողջ դահլիճում երկու ընկերությունների հրավերով արցախցի այս 300 երեխաներն էին․ նրանցից շատերն առաջին անգամ էին թատրոնում, ոմանք առաջին անգամ էին ուրախ միջոցառման մասնակցում սեպտեմբերյան դեպքերից հետո։

Իդրամը, IDBank-ը և «Հայորդին»՝ հանուն արցախցի երեխաների 
«Սանտայի նվերները» ներկայացումը մեծ խանդավառությամբ դիտեցին, իսկ հետո նրանց հանձնվեցին այդքան սպասված նվերները։ Փայլող աչքեր, մեծ ոգևորություն ու հավատ, որ վաղվա օրն անկասկած պիտի ավելի լավը լինի։
Իդրամը, IDBank-ը և «Հայորդին»՝ հանուն արցախցի երեխաների 
Իդրամը, IDBank-ը և «Հայորդին»՝ հանուն արցախցի երեխաների 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր