ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ միությունը փոխարինել Արևմուտքի մշուշոտ խոստումներով». Լավրով
09:54, 28.12.2023 | mamul.am
3279 | 1

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ միությունը փոխարինել Արևմուտքի մշուշոտ խոստումներով: Այս մասին նա ասել է ТАСС-ին տված հարցազրույցում:

«Ցավոք, պաշտոնական Երևանը փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը: Մոսկվայի հետ դաշնակցային կապն անգամ փոխարինում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնությամբ, այլ միայն մշուշոտ խոստումներով: Ռազմավարական շրջադարձի ուղեգիծն արդարացնելու համար հանրապետության բոլոր դժբախտություններում, ներառյալ Ղարաբաղի կորուստը, փորձում են մեղադրել Ռուսաստանին: Մենք բազմիցս խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին, հիմա իմաստ չունի կրկին թվարկել Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը: Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում: Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկաս: Այս բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ բարձր մակարդակով կատարել Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»,- ասել է Լավրովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր