ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Սկանդալային Յուլյա Ֆինեսն ազգությամբ ուկրաինացի է` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի
22:54, 29.12.2023 | mamul.am
5942 | 0

Շուրջ մեկ ամիս առաջ սկանդալի կենտրոնում հայտնված

Յուլյա Ֆինեսն ազգությամբ ուկրաինացի է` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Այս մասին գրում է «168»-ը ու մանրամասնում. «Համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ մի երիտասարդ խոստովանում է, որ ինքն է «պատժել» Երևանում լկտի պահվածք դրսևորած ռուսներին։

«Ես Ռուսաստանից մի տարի առաջ եմ եկել, անունս Գևորգ է։ Ես բացատրեմ… էտ Յուլիա Ֆինեսը ու էդ տրանսգենդերը, որ կար… այդ օրը ես եմ եղել, չեմ ասի՝ ով է, ինչ է եղել, որ չմտածեք՝ մենք խուլիգաններ ենք, безнравственный մարդիկ ենք:

3-4 շաբաթ առաջ ես և իմ ընկերը գնացել ենք ոստիկանություն, հաղորդում ներկայացրել նույն անձանց վերաբերյալ՝ փաստարկներով, որ իրենց լավ չեն պահում, թմրանյութ են գովազդում, հայհոյում են և այլն։ Լրիվ տվել ենք, մեզ ոչ մի բան չասացին, 4 ժամ նստեցինք, հետո ասացին՝ կզանգենք, 3 շաբաթ անցավ, բան չարին։ Մենք այլևս չենք հանդուրժել, գնացել ենք դրանց տուն, առանց դիմադրության ներս մտել։ Իրեն ոչ մեկ չի ծեծել, մի անգամ չափալախ ենք տվել ու ճիշտ ենք արել։ Ամեն մի նորմալ մարդ այդպես կաներ, որովհետև մեր ոստիկանությունը չի աշխատում»,- գրել էր նա:

Գործով անցնող 3 տղաներից ոչ ոք կալանավորված չէ: Նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք խափանման միջոցները: Տղաներից մեկը, ի դեպ, 20 տարեկան է: Նրան մեղադրում են այն բանում, որ նախկինում մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Յուլյա Մաքսիմովսկայայի հետ, ինքն է կազմակերպել նրան «պատժելը»: Նրան նույնիսկ երկու անգամ ձերբակալել են, բայց երկու անգամ էլ դատարանը չի կալանավորել նրան:

Ի դեպ, մեղադրյալ Յուլյա Մաքսիմովսկայան, նույնը ինքը՝ Յուլյա Ֆինեսը, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվող նախաքննության շրջանակներում փորձել էր փախչել զուգարանից, ընկել ու վնասվածքներ էր ստացել:

Մեր տեղեկություններով՝ 2004թ. ծնված այս կինն առհասարակ անհավասարակշիռ պահվածք ունի: Մեկ անգամ նույնիսկ փորձել է նետվել շենքի բարձր հարկից, թմրանյութային կախվածության դեմ հարկադիր բուժում է ստացել, տառապում է շիզոֆրենիայով: Համացանցում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է այրում «Աստվածաշունչը»: Ազգությամբ ուկրաինացի է, ՌԴ քաղաքացի, հրաժարվում է վերադառնալ Ռուսաստան:

Յուլյա Մաքսիմովսկայան ներկայումս կալանավորված է: Կալանավորված է նաև նրա հետ խուլիգանություն կատարած ընկերը: Վերջինս ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում, հավանաբար փախուստի պահին, և նույնպես կալանավորված է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր