ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Փաշինյանն առաջարկում էր՝ իրենց քաղաքական ուժի թեկնածուն ես լինեմ»․ Հայկ Մարության
12:36, 30.12.2023 | mamul.am
4005 | 0

«2017-ին ավագանու ընտրություններ կային, Նիկոլ Փաշինյանը եկել ու ինձ առաջարկում էր, որ իրենց քաղաքական ուժի թեկնածուն ես լինեմ։ Ասացի՝ եթե ազնիվ պայքար լինի ու մենք շանս ունենք, եկեք՝ գնանք, բայց լավ կլինի՝ էներգիան օգտագործենք շատ ավելի հետաքրքիր պահի։ Ես գիտեի, որ եթե իրականում հաղթանակ ունենանք, գրել-ջնջելով մի ձև զրոյացնելու են, իմաստ չուներ»,- «Ալիք մեդիայի» եթերում ասել է Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ասացի՝ էս ամենը կօգտագործենք մի օր շատ ավելի ճիշտ պայմաններում, ու այդ օգտագործումը եղավ 2018-ի հեղափոխության հաղթանակի համար։ Ակտիվ միացա շարժմանն ու ասացի Փաշինյանին՝ ափսոս էր էնտեղ ծախսելը, ճիշտ էր էստեղ օգտագործելը․ արդյունք տվեց»,- հավելել է Մարությանը։

Նախկին քաղաքապետն անդրադարձել է նաև իր հասցեին հնչող տարբեր քննադատություններին, ՔՊ-ի հետ տարաձայնությունների պատճառներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր