ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Չպետք է տարվել խորամանկորեն շրջանառության մեջ դրված կեղծ օրակարգով»․ Գևորգ Դանիելյան
14:48, 30.12.2023 | mamul.am
1374 | 0

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հերթական անգամ անհարկի տարվել ենք թուրք-ադրբեջանական կեղծ պատմագիտությամբ և հետևողականորեն պաշտպանվելով, ապացուցում ենք, որ մենք եկվոր չենք, թեպետ՝ ներկայումս դասագրքային հարթությամբ, ցավոք, դա ընդամենը վարկած է դիտարկվում։
Կարծում եմ, չպետք է տարվել խորամանկորեն շրջանառության մեջ դրված կեղծ օրակարգով, այլ հարկ է նույն հետևողականությամբ փաստարկված բացահայտել, որ քոչվոր թուրքերը դասական իմաստով եկվորներ են, իսկ ադրբեջանցի ազգ ընդհանրապես գոյություն չի ունեցել և չունի։ Բայց սա խնդրի միայն մի չնչին կողմն է, կարևոր քայլերը դեռ առջևում են...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր