ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Բելգորոդի հրթիռակոծության զոհերի թիվն աճել է
18:00, 30.12.2023 | mamul.am
4870 | 0

Առնվազն 5 մարդ է զոհվել Բելգորոդի կենտրոնում գնդակոծության հետևանքով։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot թելեգրամ-ալիքին հղումով։

Հեռուստաալիքի աղբյուրը նշել է, որ զոհվածների թվում են 2 երեխա և 3 տղամարդ։ Բացի այդ, ավելի քան 20 տուժած կա։ Mash-ը պարզաբանել է, որ առնվազն 44 մարդ վիրավորվել է քաղաքի կենտրոնում գնդակոծության հետևանքով։

Ըստ Shot-ի՝ Ուրազովոյում ուղիղ հարված է հասցվել մարզաառողջարանային համալիրին. վնասվել է մոտ 20 առանձնատուն։ Բնակիչներին խորհուրդ է տրվել ապաստարաններ մտնել։

Մինչ այս RBC-Ukraine հրատարակությունը գրել էր, որ Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ուժերը, հրթիռային հարձակում են գործել Բելգորոդի ռազմական թիրախների վրա։ Աղբյուրը Բելգորոդի վրա այսօրվա հարձակումն անվանել է «պատասխան միջոցառում»` ի պատասխան ուկրաինական քաղաքների գնդակոծությունների։ Նա նաև հայտարարել է, որ «միջոցառումները շարունակվելու են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր