Ճապոնիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 94-ի: Դեռևս անհայտ է 242 մարդու գտնվելու վայրը։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան 464 բնակիչ, պաշտոնապես անհայտ կորած է համարվում 16 մարդ:
Աղետի գոտում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, որին մասնակցում են Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը: Հինգշաբթի փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած տարեց կնոջը, որը փլատակների տակ է եղել ավելի քան 72 ժամ:
Ամենամեծ վնասը կրել է Իսիկավա պրեֆեկտուրան. այնտեղ ավերվել է ավելի քան 250 տուն: