ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
ՀՀ ԶՈՒ-ի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները․ ՊՆ
13:24, 23.01.2024 | mamul.am
3495 | 0

Հայկական բանակի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։
Դեռ նախորդ տարվա նոյեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոխարինման գործընթացը, և միջազգային գործընկերների հետ աշխատանք է տարվում։

«Նոր համազգեստի ընտրության հարցում ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջնորդվում է միջազգային փորձի փոխանակման միջոցով իրականացվող ուսումնասիրությունների և ՆԱՏՕ-ի չափորիշիչների համապատասխան։ Ուսումնասիրվել են ՆԱՏՕ անդամ երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Չեխիայի համազգեստների օրինակները»,- հայտարարել են գերատեսչությունից։

Նոր համազգեստի ներդրումից հետո պաշտպանության նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի բանակում գործող նմուշի համազգեստի վաճառքը կարգելվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր