ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Վիրտուալ շրջայց Կոմիտաս Վարդապետի աշխատասենյակում
00:06, 04.02.2024 | mamul.am
2674 | 0

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում գործարկվել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը:
Նախագիծը հնարավորություն է ստեղծում VR ակնոցի միջոցով մուտք գործել Կոմիտաս Վարդապետի՝ Կ. Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ: Եռաչափ մոդելավորմամբ ստեղծված վիրտուալ աշխատասենյակի ինտերիերում ներկայացված են Կոմիտասի ռոյալը և ֆիսհարմոնը, անձնական այլ իրեր։

Վիրտուալ շրջայցը հագեցած է ինտերակտիվ բաղադրիչով, ամբողջ ընթացքն ուղեկցվում է Կոմիտասի մասին պատմող տեղեկատվական նյութով։ Հնչում է նաև Կոմիտասի ձայնը։

Վիրտուալ շրջայց Կոմիտասի Վարդապետի աշխատասենյակում
Վիրտուալ շրջայց Կոմիտասի Վարդապետի աշխատասենյակում
Վիրտուալ շրջայց Կոմիտասի Վարդապետի աշխատասենյակում
Վիրտուալ շրջայց Կոմիտասի Վարդապետի աշխատասենյակում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր