ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Թող ՔԿ-ն ասի՝ ի՞նչ է հասկանում չարաշահում ասելով». Էկոնոմիկայի նախարար
13:24, 01.02.2024 | mamul.am
2486 | 2

«Կոռուպցիան ձեր կառույցն էլ չշրջանցեց, արդեն կան ձերբակալություններ, սա՞ էր չկոռումպացված համակարգը»,- Կառավարության նիստից հետո, դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, հարցրեց լրագրողը: Նախարարը նշեց, որ պետք է առաջնորդվել անմեղության կանխավարկածով:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով ձերբակալվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն ու ևս 6 անձ:

«Պետք է սպասենք, որպեսզի ՔԿ գործընկերներն ասեն՝ ի՞նչ են հասկանում չարաշահում ասելով: Պետք է բացատրեն՝ առևերույթ կոռուպցիոնն ի՞նչ ա, այն պետք է լինի կաշառք, չգիտեմ, ասենք՝ բարեկամին ինչ-որ տենդեր նվիրել, ու դրա ներքո փողերի տեղաշարժ, որը չկա»,- նշեց Քերոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կառավարության անդամների ճեպազրույցները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր