ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Երևում է` Ադրբեջանն ունի ագրեսիվ նկրտումներ». Փաշինյան
22:06, 01.02.2024 | mamul.am
3814 | 1

«Ադրբեջանն ունի իր պոտենցիալ ագրեսիան մեր նկատմամբ լեգիտիմացնելու խնդիր: Եթե ինքը ունենա ագրեսիվ նկրտումներ, իսկ երևում է` ունի, իրեն պետք է, որ հենց մենք իրեն տանք այդ լեգիտիմությունը: Եվ Ադրբեջանն ամեն ինչ պետք է անի, որ Հայաստանում տեղի ունենա հակառակ դիսկուրս, որի անունն իրենք դրել են ռևանշիզմ` այ տեսեք, Հայաստանում կան ուժեր, նույնիսկ` իշխանության ներսում, որոնք սպառնում են մեր անվտանգությանը: Որպեսզի ինքը իր ագրեսիան արտաքին աշխարհի և ներքին լսարանի համար լեգիտիմացնի.... Իսկ ո՞վ ա ասում, որ Ադրբեջանի ժողովուրդը պատերազմ ա ուզում: Ոչ մի ժողովուրդ էլ պատերազմ չի ուզում: Եվ եթե կան ագրեսիվ պլաններ, ապա այդպիսի պլաններ ունեցող կառավարությունը պետք ա իր ժողովրդին համոզի, որ եթե այդ ագրեսիան մենք չանենք, ուրեմն մենք ենք դառնալու ագրեսիայի զոհ»,- Հանրային ռադիոյի եթերում իր մտքերը ձևակերպեց վարչապետ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր