ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Ռուս սահմանապահները կարևոր գործառույթ են իրականացնում՝ պաշտպանելով նաև հայ-թուրքական սահմանը». Սեյրան Օհանյան
13:30, 01.03.2024 | mamul.am
1713 | 1

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն այսօրվա ճեպազրույցների ժամին անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ ռուս սահմանապահների վերաբերյալ հայտարարություններին, ասել է. ««Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահների ներկայությունն ինձ համար մտահոգություն չի առաջացրել։ Թե հիմա ինչ զարգացումներ կան, ես չգիտեմ, նկատի ունեմ քննարկումների և հարաբերությունների շրջանակներում։ Արդեն երկար ժամանակ է, որ թույլտվություն չունեմ դուրս գնալու, նույնիսկ ԱԺ ղեկավարությունն ինձ չի ընդգրկում տարբեր միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներում։ Առհասարակ, ռուս սահմանապահները շատ կարևոր գործառույթ են իրականացնում՝ պաշտպանելով շուրջ 300 կմ Թուրքիայի սահման և շուրջ 42-43 կմ Իրանի սահման: Եթե այդ սահմանապահները դուրս գան, մեզ համար հասկանում եք չէ՞ այս տարածաշրջանում ինչ խնդիրներ են առաջանալու, նաև Թուրքիայի կողմից։ Այդ քննարկումների ռեալ իրավիճակի գնահատման պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որոնք էլ կարող են դրա պատասխանը տալ։ Բայց ՀՀ իշխանությունները 2018 թվականից հետևողականորեն գնում են ոչ թե հարաբերությունների բարելավման, այլ՝ վատթարացման»,- ասել է Օհանյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր