ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Մարտի 1-ը կազմակերպված բախումների արդյունք էր. Փաշինյանն էլ ստույգ տեղեկություններ ունի». Օհանյան
13:00, 01.03.2024 | mamul.am
2456 | 1

«Դուք և՞ս այն կարծիքին եք, որ մարտի 1-ին իրավապահ համակարգը ճիշտ տեղին և ժամանակին է կրակել, ինչպես վերջերս լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը»,- դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին՝ հարցրին լրագրողները. «Ավելի լավ կլինի այդ հարցը տալ նրանց, ովքեր այդ իրադարձությունների կիզակետում են եղել, ովքեր ստույգ տեղեկություններ ունեն, այնպիսի մարդիկ, ինչպիսին օրինակ Նիկոլ Փաշինյանն է: Ես իրավապահների գտնվելու վայրերում չեմ գտնվել և իրավապահների համար այն ժամանակ պատասխանատու չեմ եղել և այսօր էլ պատասխանատու չեմ: Իմ տեղեկություներով՝ իրավապահները գործել են արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում։ Բախումները կազմակերպված են եղել և հրահրման միտում են ունեցել համապատասխան անձանց կողմից։ Մարտի 1-ը, կարծում եմ, ներքաղաքական իրադարձություններում հակասությունների և նաև կազմակերպված բախումների արդյունք էր։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ինչպես գիտեք, ներքին գործերի ստորաբաժանումների հետ միասին ՀՀ Զինված ուժերն իրականացրել են կարևոր օբյեկտների պահպանությունը։ Ես, որպես ԳՇ պետ, այդ օրերին ամեն օր տեղեկություններ էի ստանում Ազգային անվտանգության ծառայությունից, որ հնարավոր է նաև հարձակումներ լինեն ԶՈՒ զորամասերի վրա՝ զենք հայթհայթելու նպատակով»,- նշել է բանախոսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր