ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Երվանդ Քոչարի տարածանկարը` Փարիզի Պիկասոյի թանգարանում
01:06, 04.02.2024 | mamul.am
2981 | 0

Փարիզի Պիկասոյի թանգարանում բացվել է նոր ցուցադրություն, որի մեջ ընդգրկված է նաև հայազգի նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ Երվանդ Քոչարի աշխատանքներից մեկը:
Ցուցադրությունը նվիրված է կուբիզմի և աբստրակտ արվեստի մեծ պաշտպան, կոլեկցիոներ և 1920-30-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը, որի մաս է կազմում նաև Քոչարի` 1934թ. ստեղծած տարածանկարը:
Հանդիսանալով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ, Ռոզենբերգը վերափոխեց իր փարիզյան տունը՝ ի պատիվ այն արվեստագետների, որոնց այդքան սիրում էր: Այդ բնակարանում, որտեղ ապրում էր կնոջ և դուստրերի հետ, նա յուրաքանչյուր սենյակ ձևավորեց մեկ նկարչի աշխատանքներով: Ընդհանուր առմամբ, 12 նկարիչներ և քանդակագործներ արժանացան այդ պատվին, նրանց ստեղծագործությունները ցուցադրվեցին ննջասենյակներում, հյուրասենյակում, ճաշասենյակում: Այս աշխատանքները զուգակցելով նաև կահույքի հետ՝ Լեոնս Ռոզենբերգը ստեղծեց ժանրերի անսովոր խառնուրդ:
Ընտրյալ արվեստագետների շարքում էր նաև Երվանդ Քոչարը. նրա 1934թ. ստեղծած տարածանկարը, որն այժմ պատկանում է Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուին, նույնպես ներառված է այս ցուցադրությունում:
Ցուցադրությունում կան նաև Մաէստրո Քոչարի արվեստին նվիրված այլ հղումներ և հիշատակություններ...
Ցուցահանդեսը բաց է 2024 թ. հունվարի 30-ից մայիսի 19-ը:
Ցուցահանդեսի կազմակերպմանը մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

Երվանդ Քոչարի տարածանկարը` Փարիզի Պիկասոյի թանգարանում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր