ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկել եմ ասեմ, որ սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկումները կլինեն շաբաթական պարբերականությամբ, և, հույս կա, որ վերջապես կսկսենք բովանդակությունը քննարկել:
Սահմանադրության բովանդակության մասին անծայրածիր քննարկման բան կա: Մեծ ու փոքր հարցեր, որ պետք է որոշենք խորհրդում և հանրության հետ: Եվ այժմ, վերջապես, հույս կա, որ մեր 4 տարվա պահանջը կսկսի կատարվել և Հայաստանի բոլոր հետաքրքրվող քաղաքացիներով կքննարկենք, թե ինչ մայր օրենք ենք ուզում ունենալ:
Քննարկումները լինելու են բաց: Ամեն հարցի շուրջ պետք է հանրության հետ կոնսենսուսի գանք, որ վերջում քաղաքացիները հանրաքվերով կնքեն քաղաքացի-պետություն այդ պայմանագիրը: Հույս ունեմ, որ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունները կհամալրեն խորհրդում իրենց տեղերը և կմասնակցեն որոշումների կայացմանը:
Հ.Գ. Մոռացեք հին (Հրայր Թովմասյան-Սերժ Սարգսյան ժամանակների) տրավմաները: Փակ դռների հետևում քննարկումներ չեն լինելու, գաղտագողի պրոցեսներ չեն լինելու, հանրաքվե կեղծելով քաղաքացիների որևէ բան պարտադրելու մասին էլ դե խոսք չկա, մի տեսակ դարը անցել է»։