ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Հայաստանի «կադաստրի վկայականներից» մեկը՝ Բուլղարիայի ազգային գրադարանում»․ Գ․ Մանուկյան
10:34, 17.02.2024 | mamul.am
3048 | 0

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ. «Բուլղարիայում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության պաշտոնական այցի վերջին կանգառը Բուլղարիայի հպարտությունն էր՝ Ազգային գրադարանը, որը հիմնադրվել է իրենց անկախության հռչակումից անմիջապես հետո: Ինչպես և Հայաստանի առաջին հանրապետությունում, անկախության հռչակումից անմիջապես հետո ձեռնամուխ եղան Մատենադարանի, հետո Ազգային գրադարանի ստեղծմանը: Այցի ավարտին հայկական պատվիրակությանն անկանկալ էր սպասվում. փորձառու դոկտոր Ելենա Ուզունովան, սպիտակ ձեռնոցներ հագած, զգուշորեն տուփից հանեց 966 թվականի հայերեն մագաղաթյա գիրքը ու սկսեց պատմել այդ գրքի պատմությունը: Այնտեղ են Աստվածաշունչն է ըստ Մաթևոսի, Մարկոսի և Ղուկասի: Մագաղաթե մատյանն երկար «ճամփորդություն» անցնելուց հետո 1892 թվականին նվիրաբերվել է Բուլղարիայի ազգային գրադարանին: Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի գրքի մասին բուլղարերեն գրառման վրա, որտեղ նշված էր, որ գիրքը վերջնական ավարտի է հասցվել՝ ըստ բուլղարացիների «Վանես վարդապետի կողմից, որն աշխատել է բերդ Փաբերդ (Բաբերդ), որը 5-րդ դարում, եղել է Մեծ Հայքի (Велика Армения) նահանգներից մեկը»։

«Հայաստանի «կադաստրի վկայականներից» մեկը՝ Բուլղարիայի ազգային գրադարանում»․ Գ․ Մանուկյան
«Հայաստանի «կադաստրի վկայականներից» մեկը՝ Բուլղարիայի ազգային գրադարանում»․ Գ․ Մանուկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր