ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Իսրայելը Բրազիլիայի նախագահին «անցանկալի անձ» է հայտարարել
15:36, 19.02.2024 | mamul.am
2379 | 0

Իսրայելի ԱԳՆ-ը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլու դա Սիլվային «պերսոնա նոն գրատա» է հայտարարել՝ Գազայի հատվածում պատերազմը Հոլոքոստի հետ համեմատելու պատճառով, գրում է i24news.tv-ը:

«Մենք չենք մոռանա և չենք ների: Իսրայելի քաղաքացիների անունից տեղեկացրեք նախագահ Լուլային, որ նա անցանկալի անձ է Իսրայելում, քանի դեռ հետ չի կանգնել իր խոսքերից»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Օրերս Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ պաղեստինցի ժողովրդի հետ տեղի ունեցող իրադարձությունները պատմության մեջ նմանը չունեն, բացառությամբ այն ժամանակների, երբ «Հիտլերը որոշեց սպանել հրեաներին»: Լուլա դա Սիլվան ընդգծել է, որ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները «ոչ թե պատերազմ են, այլ ցեղասպանություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
00:00, 25.02.2024
32163 | 0
դեպի վեր