ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Պուտինն արձագանքել է Բայդենի՝ իր հասցեին հնչեցրած վիրավորանքներին
22:00, 22.02.2024 | mamul.am
6703 | 0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Միացյալ Նահանգների առաջնորդ Ջո Բայդենի վիրավորական հայտարարությունն իր հասցեին։ Լրագրող Պավել Զարուբինը իր թելեգրամ-ալիքում հրապարակել է պետության ղեկավարի մեկնաբանությունը։

«Դուք ինձ հարցրիք, թե ով է մեզ համար նախընտրելի` որպես Միացյալ Նահանգների նախագահ։ Ես ասացի, որ մենք աշխատելու ենք ցանկացած առաջնորդի հետ, բայց կարծում եմ, որ Բայդենն ավելի նախընտրելի է Ռուսաստանի համար (քանի որ նա կանխատեսելի է ու փորձառու- մեջբերումը` Պուտինի նախկին հարցազրույցից-խմբ.)։ Եվ դատելով նրա ասածից՝ ես միանգամայն իրավացի եմ, քանի որ սա համարժեք արձագանք է իմ կողմից ասվածին: Դե հո չի կարող Բայդենն ասել` ապրես, Վոլորդյա, դու ինձ շատ օգնեցիր իմ ներքին լսարանի հարցում»,- ասել է Պուտինը։

Բայդենը, ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում նախընտրական փակ միջոցառման ժամանակ, Վլադիմիր Պուտինին անվանել էր «խելագար շանորդի»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահի հայհոյանքները նվաստացնում են Միացյալ Նահանգներին։

Պուտինն արձագանքել է Բայդենի՝ իր հասցեին հնչեցրած վիրավորանքներին
Կիսվի՛ր այս նյութով՝
00:00, 25.02.2024
32163 | 0
դեպի վեր