ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Բուն խնդիրն այն է, թե ո՞ւմ ենք մենք լիազորում կայացնելու այդ որոշումը»․ Ռուբեն Մելիքյան
12:36, 25.02.2024 | mamul.am
1781 | 1

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բուն խնդիրն այն չէ, թե ճիշտը Ռուսաստանի կողքը կանգնելն է, թե ԱՄՆ-ի, թե Ֆրանսիայի, թե, չգիտեմ, Զանզիբարի։
Բուն խնդիրն այն է, թե ՈւՄ ենք մենք լիազորում կայացնելու այդ որոշումը՝ դավաճանների ու սրիկաների ներկայիս խմբակի՞ն, թե՞ այլ անձանց։ Սա՛ է բուն խնդիրը։ Ու բոլոր նրանց, որոնք վճռական Ո՛Չ են ասում դավաճանների ու սրիկաների հակահայ խմբակին ու պատրաստ են տեղն ընկած տեղը այդ վճռական Ո՛Չ-ը պաշտպանել ոչ միայն վիրտուալ «օդում», այլև գետնի վրա՝ «ցամաքում», այդ բոլոր մարդանց ես համարում եմ «յուրային»՝ անկախ նրանից, թե «ռուսամետ» են, թե «արևմտամետ», թե չեզոք։
ՀԳ. «Ընտրված վարչապետի» մասին միֆը դաշտ չբերել. այդ ապուշ միֆը իսկույն հօդս է ցնդում, երբ ծանոթանում ես «ընտրվածների» ընտրական ծրագրին, որտեղ խոստանում էին պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքն ու հետ բերել Հադրութն ու Շուշին։ «Ընտրվածը» հենց այդ ծրագիրն է, ո՛չ թե դավաճանների ու սրիկաների ներկայիս խմբակը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր