ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Կարևոր է, որ Արցախից պաշտոնական դիրքորոշում և գնահատական է հնչեցվում». Տիգրան Աբրահամյան
02:06, 01.03.2024 | mamul.am
2196 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի խորհրդարանական 5 խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում բավականին կոշտ գնահատականներ են հնչեցրել ՀՀ կառավարության` Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի վերաբերյալ:
Ըստ Արցախի խորհրդարանի` ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերը համարժեք չեն տիրող իրավիճակին:
Ընդ որում` մինչ այս պահը իրականացված ծրագրերը չեն քննարկվել ո´չ Արցախի խորհրդարանի, ո´չ կառավարության, ո´չ նախագահի հետ, իսկ Արցախի պաշտոնական շրջանակների` սեփական նախաձեռնությամբ, հայաստանյան իշխանությանը ներկայացված առաջարկներն անտեսվել են:
Ի դեպ, թեմային Արցախի խորհրդարանական ուժերից բացի անդրադարձել են արցախցի բազմաթիվ գործիչներ, հասարակական դեմքեր, պարզապես ակտիվ քաղաքացիներ, ինչն ակնհայտ է դարձնում, որ սրա հետ կապված խորն անհանգստություն կա:
Արցախի խորհրդարանը եզրակացնում է, որ նման որոշումների կայացումը հանգեցնելու է արցախցիների հիասթափությանն ու դժգոհությանը, որի արդյունքում կխթանվի արտագաղթը և բողոքների ալիքը, կխաթարվի Արցախի համար օրախնդիր՝ հավաքական վերադարձի ակնկալիքը։
Մեծ առումով, Արցախն Ադրբեջան համարող իշխանությունից այլ բան դժվար է ակնկալել, համենայնդեպս կարևոր է, որ Արցախից պաշտոնական դիրքորոշում և գնահատական է հնչեցվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր