ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Դրսի երկու ուժերը Հայաստանում իշխանության բերեցին գաղափարական հոգեզավակին». Հայկ Մարտիրոսյան
00:00, 02.03.2024 | mamul.am
5842 | 1

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակը ուղեղ ունեցողների համար ուսուցիչ է նաև նրանով, որ հաճախ մարդկանց կանգնեցնում է անցյալն ու պատմությունը վերաիմաստավորելու, վերագնահատելու հրամայականի առաջ:
Հիմարները զերծ են դրանից: Ուղղակի չունեն դրա կարիքը: Հետևաբար ոչ վերագնահատում են անցյալը և ոչ էլ հետաքրքրվում անցյալով: Ու առավելևս անցյալի վերագնահատման որևէ կարիք երբևէ չեն զգում:
Մարտի 1-ը վերագնահատելու ժամանակն է:
Զոհերն անտեղի էին: Անմեղ էին: Ափսոս էին:
Հանցանք էր այդ մարդկանց սպանելը: Ոճիր էր: Անմարդկային էր:
Բայց մյուս կողմից նրանց մի մասը դուրս էր եկել հայտնի է թե ում կոչով ու հայտնի է թե ում` իշխանության վերադարձնելու համար:
Պայքարը հայաստանահանձների երկու տարբեր թևերի մեջ էր և մարտի 1-ին փողոց դուրս եկածները ելել էին այսօրվա աննախադեպ պատմական աղետի ճարտարապետին իշխանության բերելու համար:
Նրան չստացվեց բերել իշխանության` իրենց որպես ֆոն օգտագործելով` դրսի երկու ուժերը Հայաստանում իշխանության բերեցին նրա գաղափարական հոգեզավակին:
2008-ի այդ օրերը ես շատ լավ եմ հիշում: Ու հիշում եմ, որ Ազատության հրապարակի մոտով անցնելիս` մտածում էի թե ինչպե՞ս կարող են սրանք այսքան հսկա ամբոխով Հայաստանի կործանման գաղափարախոսին պաշտել և վերադարձնել ցանկանալ:
Ու մի թիմ, որում Նիկոլ կար` իշխանության բերել:
Դրանից 10 տարի անց ինքս հրապարակայնորեն սատարեցի Նիկոլին:
Ինչու՞: Ինչպե՞ս:
Շատ պարզ է: Նիկոլը ընդգծված ազգայնականի գիծ էր որդեգրել: Ամբողջությամբ հանդես էր գալիս լևոնականության բոլոր թեզերին հակառակ, Քոչարյանի և Սերժի ֆոնին թունդ հայրենասեր և ոչմիթիզհողական էր ներկայանում:
Մարդիկ փոխվելու, աճելու, վատից լավը դառնալու հատկություն ունեն: Եզակիների պարագայում է այդ հատկանիշը գործարկվում: Բայց այն կա: Այդպես լինում է: Ու ես հավատացած էի, որ այդպիսի կտրուկ ու խորքային փոխակերպումը պրոգրեսի և աճի հանգամանք է տվյալ պարագայում: Եվ միայն հետո հասկացա, որ միայն Հայաստանում էր հնարավոր նման մասշտաբների քաղաքական հայացքների կեղծում և դերասանություն իրականացնել և բացահայտվելուց հետո մարսել դա:
Իսկ մինչ դա, երբ իր իշխանության գալուց հետո սկսեցի հասկանալ, որ դա խաբեություն էր և կասկածել, որ մեծ ծրագրի մաս է` առաջինը ողջ քաղաքական դաշտում սկսեցի քննադատել իրեն:
Մնացածը հայտնի է:
Ու մինչդեռ ես հավատարիմ մնացի իմ սկզբունքին ու բացահայտ կամ բացահայտված դավաճաններին երբևէ չսատարեցի, ինձ համար մինչ այսօր հանելուկ է, թե ինչպես էին մարդիկ 2008-ին մոլեռանդորեն սատարում բացահայտորեն ու բացահայտ դավաճանաբանության հիմնադիր հորը:
Ու դրանց մեջ այսօր խիստ և թունդ և անգամ միակ ազգայնական ներկայացող մարդիկ կային: Կային և նրանք, որ այսօր շարունակում են սատարել հորը, բայց դեմ են հոգեզավակին:
Ես կատարել եմ մարտյան օրերի իմ վերագնահատումը: Սրանք, ինչպես ամեն հարցում, հրաժարվել են դա անել:
Ի դեպ` մարտի մեկի զոհերի պատվին Կոմայգում կանգնեցված կոթողը զարհուրելի է: Պլպլան, ոսկեզօծ ռաբիզություն է ու արվեստի քյառթու բռնաբարում:
Ճիշտ այնպիսին` ինչպիսին մարտի մեկն էր` բարիկադների երկու կողմերում կանգնած միևնույն տիպի մարդկանցով:
Ինչպես նաև այսօրվա մնացած ամեն ինչով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր