ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Նախապես պայմանավորված է, այլապես ոչ մի ղեկավար չի հանդուրժի, որ իրեն հիմարի տեղ դնեն». Գրիգոր Երիցյան
00:06, 02.03.2024 | mamul.am
4370 | 1

Համացանցում շարունակվում է քննարկվել Երևանի ավագանիում տեղի ունեցած սկանդալային միջադեպը, երբ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախագահ Արմեն Բոգեյանն ուղիղ եթերում բացահայտ մոլորեցնում է` Ալեք Մանուկյան փողոցից ցույց տալով մի քանի տարի առաջվա լուսանկար ու այն ներկայացնելով` որպես փողոցի ներկայիս տեսք:

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն այս կապակցությամբ գրում է. ««Վիքիպեդիա»-ից 2015-ի նկար են գողացել և Ավինյանին ուղիղ եթերում համոզում են, որ սա 2024 թվականի նկար է, Ալեք Մանուկյան փողոցի ծառերն ահավոր վիճակում են, պետք է օր առաջ փոխարինվեն մեր քաղաքին հարիր թանկարժեք ծառերով։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից դեռ չե՞ն հայտնել, որ սա իրականում Ալեք Մանուկյան փողոցը չէ, նկարում ծառեր չեն, Ռադիոտան շենքը չէ, ներկայացնողն էլ Բեգոյանի կլոնն է։
Հենց այսպես է ոչնչացվում քաղաքի կանաչ ֆոնդը՝ ծառերի փոխարինման ծրագրի անվան տակ»։

Գրառման մեկնաբանություններում նա հավելում է. «Սա նախապես ձեռք բերված պայմանավորվածություն է, հակառակ դեպքում ոչ մի ղեկավար չի հանդուրժի, որ իրեն հիմարի տեղ դնեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր