ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Իշխանական նավը չի խորտակվում... Դժվար է լինելու». Մարուքյան
23:18, 09.03.2024 | mamul.am
9108 | 2

Այսօր երեկոյան իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվելու որոշումը հապշտապ չի կայացրել, այլ մոտ երեք ամիս մտածել է:
«Մամուլում գրել են, թե սպասվող արտահերթ ընտրությունների նախաշեմին նա դուրս եկավ, միանշանակ ասում եմ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, գոնե այս պահին իմ ունեցած տեղեկություններով` մինչև ընտրություններ սահմանադրական փոփոխություններ չեն լինելու, տխմարագույն հեքիաթներ են, երբ ասում են, թե իշխանական նավը խորտակվում է։ Իշխանական նավը չի խորտակվում, դա են վկայում նաև Երևանի ավագանու վերջին ընտրությունները, հետևաբար իշխանության գործերը ներքաղաքական գործերում վատ չեն»,- հայտարարեց նա։
Նա հավելեց` մարդիկ սովորաբար ուզում լավ բաներ լսել, սակայն իրականությունն այն է, որ դժվար է լինելու, բայց մենք կարողանալու ենք դուրս գալ այս իրավիճակից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր