ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Խոսեմ, թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը». Բագրատ Սրբազան
20:24, 12.05.2024 | mamul.am
4474 | 0

Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության սկզբունքները. «Նախ խոսեմ, թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը և ինչ տեսիլ պիտի ունենա Հայաստանի համար: Այն պետք է դառնա հաշտության կառավարություն` ձևավորվելով բոլոր ունակ բարձր մասնագիտական որակ ունեցող մարդկանցով:

Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը` հիմնված արդարության սկզբունքի վրա:

Պետական կառավարման, քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն և ապահով, ոչ թե սրա նրա քմահաճույքով, հարազատ-բարեկամների լցոնումներով պայմանավորված: Պետք է երաշխավորի ազատ և արդարև ընտրությունները` գալիք մնայուն կառավարության համար: Մինչև նոր ընտրությունները չպետք է լինեն որևէ կերպով Սահմանադրական ամբողջական փոփոխությունների մասին փոփոխություններ:

Պետք է հանձնառու լինի` շարունակելու խաղաղ բանակցությունները:

Պետք է մերժի հականերով արտաքին քաղաքականությունը` հրաժարվելով գործիք դառնալով` զարգացնելով իր սեփական հայկական օրակարգը` բարեկամների փնտրտուքով, բայց ոչ երբեք` հույսը միայն բարեկամների վրա դնելով, այլ ապավինելով սեփական ժողովրդի ուժականությանը և կամքին:

Չճանաչել որևէ` ուժով ձևավորված որևէ իրողություն` չլեգիտիմացնելով, չվավերացնելով ուժի կիրառած իրողությունները: Բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի հիման վրա: Ոչ ոք չի կարող մեզ պարտադրել` փոխել մեր հայկական օրակարգը:

Մեր տարածաշրջանի և հարևանների ստեղծած թշանամական իրադրությունը մեզ ստիպում է լինել ոչ «սովորական», այլ դառնալ հատուկ պետություն, որից պետք է բխեն բոլոր հայեցակարգային դրույթները` տարածված ողջ համակարգերի վրա:

Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառու մասնագետները` կլինեն դիվանագետներ, զինծառայողներ, պետական ծառայության մեջ գտնվող անձինք, ովքեր ինքնակամ հեռացել են կամ անարդարացիորեն հեռացել են նույնիսկ մեկ լայք դնելու պատճառով:

Պետք է նոր հայեցակարգ մշակել Սփյուռքի հետ հարաբերությունների համար` ներգրավելով բոլոր կարող ուժերը ՀՀ-ի և Սփյուռքի կյանքի զարգացման մեջ` թե ներքին և թե արտաքին մակարդակով: Մեր ուժականությունը շատ մեծ է, ժողովուրդ: Բազմաթիվ անուններ գիտեք, որոնք պատրաստ են ամեն օր ծառայելու իրենց հայրենիքին: Ի՞նչ է պատճառը, որ մենք այսքան ուժեղ ենք, բայց այսքան խեղճ` նպատակի և օրակարգի բացակայությունը:

Հայաստանը պետք է մուտք գործի հետպատերազմյան ապաքինման փուլ. ուղղակի անհրաժեշտություն է մեր ապաքինումը, ժողովուրդ, հոգևոր ապաքինումը: Զարգացման փուլ, որը ենթադրում է նոր բարքեր, նոր վարքագիծ, նոր ժամանակակից պետության կազմավորման հայեցակարգով: Սկսած չկեղտոտելուց, կենդանի աղբանոց չսարքելուց մեր հայրենիքը` մինչև ամենաքաղաքական և ռազմական խնդիրների արծարծումը:

Շարունակելի...

«Խոսեմ, թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը». Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր