ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ում սպառազինությունների պաշարները սպառվել են, և անդամ երկրները պետք է քննարկեն ընդհանուր փոխառության հնարավորությունը՝ պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման համար, հաղորդում է breakingthenews-ը: «Սպառազինությունների առկա պաշարները սպառվել են, իսկ հակամարտությունը վերածվել է պաշարների պատերազմից արտադրության պատերազմի»,- գրել է Բորելը՝ կոչ անելով ԵՄ-ին զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը, համալրել սպառազինությունների պահեստները և օգնել Ուկրաինային: Նա նաև հայտարարել է, որ եվրոպական ռազմարդյունաբերությունն ապահովում է ԵՄ պաշտպանության կարիքների մոտ 40 տոկոսը, ինչը նշանակում է, որ միությունը ներմուծում է իր կողմից օգտագործվող զենքի և տեխնիկայի մեծ մասը: |