ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Փաշինյանը կմեկնի՞ Մոսկվա. «Հրապարակ»
09:30, 12.03.2024 | mamul.am
6367 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա մակընթացություններին, Նիկոլ Փաշինյանը մայիսին հնարավոր է մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որը նվիրված է ԵԱՏՄ 10-ամյակին։
Բանն այն է, որ 2024թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում և 2024 թվականի ընթացքում նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։ Չնայած, ավանդույթի համաձայն, նախագահող երկրում նիստ է հրավիրվում` իր նախագահության մեկ տարվա ընթացքում, սակայն Հայաստանում կարծես այդ մասին առայժմ չեն էլ մտածում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր