ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Արցախի նախկին պաշտոնյաներին ՀՀ-ում չե՞ն սպասում». լրագրողը՝ Փաշինյանին
13:18, 12.03.2024 | mamul.am
3622 | 0

«Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պաշտոնյաների վերադարձի ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում: Ամիսներ առաջ ՌԴ նախագահն ասել էր՝ Արցախի նախկին նախագահներին ՀՀ-ում չեն սպասում: Հիմքեր ունի՞ այդպես կարծելու, չե՞ն սպասում արդյոք նրանց ՀՀ-ում»,- ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց լրագրողը: Վարչապետը նշեց, որ զերծ կմնա ՌԴ նախագահի արտահայտությունը մեկնաբանելուց, քանի որ անձամբ չի լսել. «Հարցին արդեն պատասխանել եմ նախորդ հարցերից մեկի ժամանակ՝ ասելով, որ Ադրբեջանում պահվող գերիների, պատանդների վերադարձի համար ամենօրյա աշխատանք է տարվում: Հասկանում եմ, որ էդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունը անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա»,- ասաց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր