ՄԱԿ-ը երրորդ անգամ անընդմեջ Վրաստանին ներառել է մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների կատեգորիայում։ «Մարդկային զարգացման ինդեքսի» համաձայն՝ երկիրն աշխարհում 193-ից 60-րդ տեղում է և առաջ է այնպիսի պետություններից, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան, Չինաստանը և այլն: 2015 թվականից Վրաստանը բարելավել է դիրքերը 4 հորիզոնականով: |