Թուրքիայի Իզմիր քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել: Նշվել է, որ հրդեհն սկսվել է Քեմալփաշա շրջանում գտնվող լոգիստիկ ընկերության պահեստում։ Ականատեսների վկայությամբ՝ թանձր ծուխը երևում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ մարտական հաշվարկներ։ Միջադեպի պատճառների և տուժածների մասին չի հաղորդվում։ |