ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Պուտինի ձեռքերն ազատվել են». Գագիկ Հարությունյան
21:54, 23.03.2024 | mamul.am
6300 | 0

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, 168.am-ի հետ զրույցում խոսելով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության և հետագա հնարավոր զարգացումների մասին, նախ հիշեցրեց՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստեղծվել է անգլոսաքսոնյան և իսրայելական հատուկ ծառայությունների ջանքերով՝ այս հանգամանքը շատ կարևոր է։ Ըստ նրա՝ ռուսական կողմը, շատ լավ իմանալով այս իրողությունը, հիմա փորձում է ուղղակի փոխել տեղեկատվական արձագանքը, հակառակ դեպքում ստացվում է, որ իսլամիստները պայքարում են ՌԴ-ի դեմ, ինչն այդքան էլ այդպես չէ։

«Նույն Պաղեստինի հարցում Ռուսաստանը բավականին հավասարակշռված մոտեցումներ է ցուցաբերում և շատ հարցերում ավելի կողմ է պաղեստինական պետության ստեղծմանը, քան իսրայելական ցեղասպան գործողություններին։

Զարգացումների առանցքը սա է, և Արևմուտքը, բնականաբար, խոստացել էր, որ Ռուսաստանում նման մի բան է կազմակերպելու։ Հիշեցնեմ՝ ամերիկյան և բրիտանական կողմի հայտարարությունները, որ ՌԴ-ում նախագահական ընտրություններում սպասվում են նման իրադարձություններ։ Ընտրությունների ժամանակ չստացվեց իրականացնել ահաբեկչություն՝ հավանաբար այդ շրջանում ՌԴ հատուկ ծառայություններն ավելի լարված էին աշխատում։ Ահաբեկիչներն օգտվեցին այն հանգամանքից, որ ռուսական հատուկ ծառայողները մի փոքր խաղաղվել են, անցան գործի»,- նշել է Գագիկ Հարությունյանը։
Նրա բնորոշմամբ՝ Մոսկվայում տեղի ունեցածը նաև տեղեկատվական ահաբեկչություն է, քանի որ, բացի մարդկային զոհերից, սա տեղեկատվական նշանակություն ունի։

«Սա հիբրիդային պատերազմի շարունակությունն է, որն ընթանում է Արևմուտքի և ՌԴ-ի միջև։ »,- հավելեց քաղաքագետը։

Գագիկ Հարությունյանն ասաց, որ այսօր ոչ թե Ուկրաինան է պատերազմում Ռուսաստանի դեմ, այլ Արևմուտքը՝ անգլոսաքսերը։

«Կարծում եմ՝ այժմ Ռուսաստանը հատուկ ուշադրություն կդարձնի տարբեր խնդիրների վրա, հատուկ ծառայողներն ավելի խիստ ռեժիմով կիրականացնեն իրենց աշխատանքը։

Ինքս կոշտ քայլեր Արևմուտքի դեմ ՌԴ նախագահից սպասում էի ընտրություններից անմիջապես հետո։ Բայց հիմա, այս ամենից հետո Պուտինի ձեռքերն ազատվել են, նա կարող է ավելի ազատ գործել, որպեսզի այս ահաբեկչությունը շարունակություն չունենա և չվերածվի տարածաշրջանային ահաբեկչության»,- եզրափակել է Գագիկ Հարությունյանը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր