ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Ինձ առաջադրվում է նոր մեղադրանք»․ Նարեկ Մանթաշյան
20:24, 29.03.2024 | mamul.am
1655 | 0

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրում է.

«Քիչ առաջ հրավիրված էի Քննչական կոմիտեի կենտրոն բաժին, քննիչը ծանոթացրեց, որ ինձ առաջադրվում է նոր մեղադրանք՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով (քր. օր. 489 հոդված): Հայտարարվեց նախաքննության ավարտ, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք, գործը կուղարկվի դատարան:

Մեղադրանքի զավեշտն այն է, որ ըստ գլխավոր դատախազության, ես ցանկացել եմ պլաստմասե շշով հարվածել վկային և նրա հասցեին հնչեցրել եմ ծայրահեղ ծանր վիրավորանք պարունակող հայոյանք: Վկան ինչպես միշտ ոստիկն է, Էրեբունու բաժնի պետի տեղակալ:

Հիմա ինչպես ասում է Ալեքսանդր Կոչուբաևը՝ внимание вопрос, ո՞վ և ինչպե՞ս գնահատեց իմ ցանկությունը, կամ եթե ցանկանում էի խփել, ինչի՞ չեմ խփել, ո՞վ կամ ի՞նչն է խոչընդոտել իրականացնեմ ցանկությունս, սրանք հարցեր են, որ կպարզվեն դատարանում...
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր