ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Քրիստոսը երբևէ քայլած ամենամեծ հեղափոխականն է». Փաշինյանն իր թիմի գործունեությունը համեմատել է Քրիստոսի գործունեության հետ
00:06, 31.03.2024 | mamul.am
5408 | 1

Ինչպես հայտնել ենք, մարտի 30-ին Արտաշատում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որի սկզբնամասում նշել է, թե իր համար Հիսուս Քրիստոսն առաջնորդի իդեալական կերպար է, երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը: «Նա երկրագնդի վրա շատ բան է փոխել երբեմն` թվացյալ պարտությունից հետո կամ հենց դրա միջոցով: Ես երբեմն այս բանաձևն ասոցացնում եմ մեր քաղաքական գործունեության և մեր կուսակցության հետ: Մեր քաղաքական առաքելությունն էլ բազմիցս մեռել է և բազմիցս հառնել է: Ես սրա մեջ մեծ խորհուրդ եմ տեսնում»,- նշել է Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր