ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Ամերիկացիներին չի հետաքրքրում, թե ում շահերի հաշվին Ռուսաստանը կհեռացվի տարածաշրջանից». Սամվել Ասլիկյան
23:36, 28.06.2024 | mamul.am
1201 | 0

ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը կենտրոնական դեր խաղաց տարածաշրջանում քաղաքականության փոփոխության հարցում, ինչը հանգեցրեց խաղաղության հաստատմանը:
Այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
Տխուր է, ուղղակի տխուր:
2021 թվականից սկսած և մասնավորապես Նենսի Փելոսիի այցից սկսած՝ Հայաստանը 2-3 տարի ուներ ընձեռված հնարավորությունից օգտվելու և ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար։
Փոխարենը, Հայաստանի թուրքամետ ռեժիմի ղեկավարը մաս առ մաս հանձնեց Հայաստանի տարածքները (ներառյալ Արցախը) և շարունակեց մնալ Կրեմլի ազդեցության տակ։
Հրաժարվելով Արցախից և աշխարհին ասելով, որ Արցախում էթնիկ զտում չկա, թուրքական գործակալը փակեց ԱՄՆ-ի հետ համագործակցության պատուհանը` ի շահ Հայաստանի:
Բոլորին պարզ է, որ այսօր ԱՄՆ-ին տարածաշրջանում խաղաղություն է պետք, որպեսզի ապահովի Ռուսաստանի և տարածաշրջանի սահուն հեռանալը։ Եվ այս պատճառով, այո, նրանք խաղում են Ալիևի հետ, որպեսզի Ադրբեջանին չթողնեն Ռուսաստանի ազդեցության գոտում։ Ամերիկացիներին չի հետաքրքրում, թե ում շահերի հաշվին դա կարվի, երբ Հայաստանի ղեկին թշնամու շահերը սպասարկող ռեժիմ է։ Իսկ Արցախի հայաթափումը...
Այսպիսի անբարոյական աշխարհ, այսպես է կառուցված նա:
Պետք է հուսալ, որ հնարավորությունների պատուհանն ամբողջությամբ փակված չէ, և Երևանում թուրքամետ ռեժիմի փոփոխությունից հետո մենք հնարավորություն կունենանք բացել պատուհանը, քանզի վաղ թե ուշ Ալևի մինի կայսերական չարաճճիությունները և Թուրանի նկատմամբ թուրքերի հավակնությունները դեմ են լինելու Միացյալ Նահանգների ռազմավարական շահերին։ Բայց դա տեղի կունենա տարածաշրջանից Ռուսաստանի Դաշնության վերջնական դուրս գալուց հետո։ Եվ դա կծառայի Հայաստանի շահերին, եթե Հայաստանում վերջապես ստեղծվի ազգային իշխանություն:
Մի բան պարզ է: Անկախ ամեն ինչից և անկախ ԱՄՆ ներկայիս քաղաքականությունից, որպեսզի Հայաստանը դուրս գա ռուս-թուրքական այս կաթսայից, անհրաժեշտ է ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի աջակցությունը։ Դա չի՛ քննարկվում:
Եվ անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ում մի ցնդած չընտրվի նոյեմբերին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր