ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Այ սենց «ճպցրել» է Ալիևի դեմքին». Գարեգին Պետրոսյան
02:18, 29.06.2024 | mamul.am
5702 | 0

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը` որպես խաղաղության պայմանագրի նախապայման, Հայաստանից պահանջել է հետ վերցնել միջազգային բոլոր հայցերը։ Հետաքրքիրը նա է, թե ինչպես է արձագանքում սրան Հայաստանի ատլետիկ կազմվածքով ղեկավարը։ Այ այսպես. իր «Հայկական ժամանակ» կոչվող դեղին լրատվականով տեղեկություն է տարածում, թե իբր Սրբազան պայքարի մասնակիցներին 3000 դրամ գումարած սնունդ են բաժանում, որպեսզի ներկա լինեն հանրահավաքներին։ Այ սենց «ճպցրել» է Ալիևի դեմքին։ Որովհետև, եթե ուրիշ բան անի, շատ պատահաբար Ադրբեջանը կարող է եթեր հեռարձակել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը։ Չնայած հարցազրույցը հարկադրական պայմաններում է արված և բնականաբար արժանահավատությունն էլ շատ առումներով կասկածելի է, բայց և այնպես, տեղյակ աղբյուրներն ասում են, որ հետաքրքիր դրվագներ շատ կան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր