ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Ռևանշը լինելու է». Արտակ Զաքարյան
22:48, 31.03.2024 | mamul.am
5955 | 0

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դադիվանք (մ.թ. 9-13 դարեր):
Ազատագրվել է 1993թ. մարտի 31-ին` հարյուրավոր նվիրյալների կյանքի ու ազատամարտի գնով:
27 տարի շարունակ վերականգնվել, վերաօծվել, կենդանության հայեցի շունչ, պաշտպանություն և հանրահռչակում է ստացել բազմաթիվ հայորդիների ջանքերի շնորհիվ:
Դե յուրե, այնուհետ դե ֆակտո, թշնամուն է հանձնվել 2020թ. նոյեմբերի 9-ին և 25-ին, հայտնի դավաճանի կողմից` մի խումբ դավաճանների քաղաքական աջակցությամբ:
Հայկական Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, Ղազանչեցոցի և հազարից ավելի այլ եկեղեցիների զանգերից յուրաքանչյուրն ինչ-որ մի օր նորից կարող են ազդարարել Արցախում Քրիստոնեության վերադարձի զանգերը:
Ռևանշը, միևնույն է, լինելու է, այնպես ինչպես պատիժն ու անեծքը բոլոր դավաճաններին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր